Վեսթսայդյան պատմություն (ֆիլմ, 2021)
«Վեսթսայդյան պատմություն» (անգլ.՝ West Side Story), 2020 թվականի ամերիկյան ռոմանտիկ երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է, իսկ սցենարիստը՝ Թոնի Քուշները։ Ֆիլմը Արթուր Լորենթսի, Լեոնարդ Բերնսթայնի և Սթիվեն Սոնդհեյմի նույնանուն բրոդվեյական մյուզիքլի ադապտացիան է, որը հիմնականում կենտրոնանում է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությանը[7][8]։ Ֆիլմի սցենարն ավելի մոտ է լինելու բրոդվեյական մյուզիքլի սցենարին, քան 1961 թվականի ադապտացիային, որի ռեժիսորներ էին Ռոբերտ Վայզը և Ջերոմս Ռոբինսը[9]։ Ֆիլմի գլխավոր դերերում են Էնսել Էլգորթը և Ռեյչել Զեգլերը՝ Արիանա ԴեԲոուզի, Դավիդ Ալվարեզի, Քորի Սթոլի և Բրայան դ’Արսի Ջեյմսի հետ միասին։ Ֆիլմին նաև մասնակցում է Ռիտա Մորենոն՝ 1961 թվայանի բնօրինակ ֆիլմի աստղը, ով այստեղ կատարելու է երկրորդական դեր։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին[10][11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասներ Թոնին և Մարիան, չնայած տեղի փողոցային ավազակախմբերի՝ սպիտակ Ջեթերի և պուերտոռիկյան Շարքերի հետ կապեր ունենալուն, սիրահարվում են 1950-ական թվականների Նյու Յորքում[9]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնսել Էլգորթ՝ Թոնի[12]
- Ռեյչել Զեգլեր՝ Մարիա[12]
- Արիանա ԴեԲոուզ՝ Անիտա[12]
- Դավիդ Ալվարեզ՝ Բերնարդո[12]
- Քորի Սթոլ՝ ոստիկանության լեյտենանտ Շրանք[12]
- Բրայան դ’Արսի Ջեյմս՝ ոստիկանության սերժանտ Քրուփքե[12]
- Ռիտա Մորենո՝ Վալենտինա[12]
- Մայք Ֆեսյթ՝ Ռիֆ[12]
- Քըրթիս Քուք՝ Էյբի[13]
Ջեթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էզրա Մենաս՝ Էնիբըդիս
- Բեն Քուք՝ Մաուսփիս
- Սին Հարիսոն Ջոնս՝ Էքշն
- Փաթրիք Հիգինս՝ Բեյբի Ջոն
- Փալոմա Գարսիա-Լի՝ Գրացիելա
- Մեդդի Զիգլեր՝ Վելմա[14]
Շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոշ Անդրեաս Ռիվերա՝ Չայնո[12]
- Անա Իզաբել՝ Ռոզալիա[12]
- Ջուլիուս Էնթոնի Ռուբիո՝ Քիքա
- Ռիքարդո Զայաս՝ Չագո
- Սեբասթիան Սերա՝ Բրաուլիո
- Քարլոս Սանչես Ֆալու՝ Փիփո
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Սփիլբերգը առաջին անգամ հետաքրքրություն է հայտնել դառնալ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի ռեմեյքի ռեժիսորը 2014 թվականի մարտին։ 20th Century Fox-ը ձեռք է բերել նախագծի բոլոր իրավունքները[15]։ Թոնի Քուշները, ով մինչ այդ աշխատել է Սփիլբերգի հետ 2005 թվականի «Մյունխեն» և 2012 թվականի «Լինքոլն» ֆիլմերի վրա, հայտնելով 2017 թվականի հուլիսին, որ նա գրում է ֆիլմի սցենարը, և, որ ֆիլմն ավելի նման է լինելու բնօրինակ մյուզիքլին, ոչ թե 1961 թվականի ֆիլմին[16][17]։
2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ Սփիլբերգը դառնալու է ֆիլմի ռեժիսորը, «Ինդիանա Ջոնս» շարքի հինգերորդ ստեղծագործության նկարահանումներից հետո[18]։ Այս հայտարարությանը հաջորդել է բաց քասթինգը Մարիայի, Թոնիի, Անիտայի և Բերնարդոյի դերերի համար[19]։ Լրացուցիչ բաց քասթինգը տեղի է ունեցել ապրիլին Նյու Յորքում և մայիսին՝ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում[20]։ Հուլիսին «Ինդիանա Ջոնս» շարքի հինգերորդ ֆիլմի նկարահանումները հետաձգվել են, ինչը թույլ է տվել Սփիլբերգին զբաղվել «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի նախարտադրությամբ[21]։
Ջասթին Փեքին վարձել են 2018 թվականի սեպտեմբերին ֆիլմի խորեոգրաֆիայի, իսկ Էնսել Էլգորթին՝ Թոնիի դերի համար[22][23]։ Նոյեմբերին Էյզա Գոնզալեզը դարձել է Անիտայի դերի համար գլխավոր թեքնածուներից մեկը[24]։ Ռիտա Մորենոն ընտրվել է Վալենտինայի՝ Դոքի կերպարի վերամշակված տարբերակի դերում[25]։ 2019 թվականի հունվարին նորեկ Ռեյչել Զեգլերն ընտրվել է Մարիայի դերի համար՝ Արիանա ԴեԲոուզի, Դավիդ Ալվարեզի և Ջոշ Անդրես Ռիվերայի հետ միասին՝ համապատասխանաբար Անիտայի, Բերնարդոյի և Չայնոյի դերերի համար[26]։ 2019 թվականի մարտին Քորի Սթոլը և Բրայան դ’Արսի Ջեյմսը միացել են դերասանական կազմին[27]։ Մեկ ամիս անց հայտարարվել են Ջեթերի և Շարքերի մնացած դերակատարները[28]։
Երգահան Դևիդ Նյումանն ընտրվել է ֆիլմի համար Բերնսթայնի բնօրինակ սաունդթրեքի ադապտացիայի համար։ Գուստավո Դուդամելը՝ Լոս Անջելեսի ֆիլարմոնիկ երգչախմբի երաժշտական ռեժիսորը, նույնպես ներառվել է սաունդթրեքի ձայնագրման աշխատանքներին, իսկ Ջիանին Թեսորին՝ որպես վոկալի ուսուցիչ[29]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 17-ին սկսել է նկարահանման ընթացքը[30]։ Այն շարունակվել է Նյու Յորքում և հյուսիսային Նյու Ջերսիում[31] և ավարտվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին[32]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 West Side Story — 2021.
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Box Office Mojo — 1999.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 Box Office Mojo — 1999.
- ↑ "West Side Story remake by Steven Spielberg: 2020 UK release date, cast and soundtrack revealed", ClassicFM.com, June 19, 2019, accessed March 7, 2020
- ↑ Laurents, Arthur (2009). Mainly on directing: Gypsy, West Side Story, and other musicals. New York: Alfred A. Knopf. էջ 349. ISBN 978-0-307-27088-7.
- ↑ 9,0 9,1 Chi, Paul (2018 թ․ հոկտեմբերի 23). «Steven Spielberg's West Side Story Will Go Back to Basics». Vanity Fair. New York City: Condé Nast. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «'Black Widow,' 'West Side Story,' 'Eternals' Postpone Release Dates» (անգլերեն). Variety. 2020 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «The Walt Disney Studios First Look at 'West Side Story'». The Walt Disney Sudios (անգլերեն). 2019 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 N'Duka, Amanda (2019 թ․ ապրիլի 16). «Steven Spielberg's 'West Side Story' Sets Sharks/Jets Chorus Including Riff & Rosalia». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Fierberg, Ruthie (2019 թ․ ապրիլի 16). «Tony Nominee Mike Faist, Paloma Garcia-Lee, Maddie Ziegler, More Join Steven Spielberg's West Side Story Movie». Playbill. New York City: Playbill, Inc.
- ↑ Sorren, Martha (2019 թ․ հուլիսի 1). «Melissa Ziegler Happily Left Fame Behind After Dance Moms». Woman's Day. New York City: Hearst Magazines.
- ↑ Fleming, Mike, Jr. (2014 թ․ մարտի 5). «Fox Revives West Side Story for Steven Spielberg as Town Ponders Stacey Snider Move and DreamWorks' Future». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Teeman, Tim (2017 թ․ հուլիսի 19). «Tony Kushner: Why I'm Writing a Play About Donald Trump». Daily Beast. New York City: IBT Media. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Chi, Paul (2018 թ․ հոկտեմբերի 23). «Steven Spielberg's West Side Story Will Go Back to Basics». Vanity Fair. New York City: Condé Nast.
- ↑ Fleming, Mike, Jr. (2018 թ․ հունվարի 19). «Steven Spielberg Eyes Indiana Jones & 'West Side Story' Atop Next Directing Vehicles». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kit, Borys (2018 թ․ հունվարի 26). «Steven Spielberg Looks for Spanish-Speaking Actors for His 'West Side Story' Remake». The Hollywood Reporter. Los Angeles, California: Eldridge Industries. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Steven Spielberg's WEST SIDE STORY Remake Will Hold Open Call This Weekend in NYC!». BroadwayWorld.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ հուլիսի 10). «'Indiana Jones 5' Shifts To 2021, 'Mary Poppins Returns' Moves Up A Week & More Disney Release-Date Moves». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Evans, Greg (2018 թ․ սեպտեմբերի 28). «Broadway's Justin Peck To Choreograph Steven Spielberg's 'West Side Story'». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Kit, Borys (2018 թ․ հոկտեմբերի 1). «Ansel Elgort to Star in Steven Spielberg's 'West Side Story'». The Hollywood Reporter. Los Angeles, California: Eldridge Industries. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Spielberg's 'West Side Story' Remake Cast Might Add 'Baby Driver' Actress Eiza González». /Film. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ նոյեմբերի 27). «Rita Moreno Returns To 'West Side Story': EGOT Winner To Play The Role Of Valentina In Steven Spielberg's Remake». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ հունվարի 14). «Steven Spielberg's 'West Side Story' Finds Its Maria, Anita, Bernardo & Chino». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ D'Allessandro, Anthony (2019 թ․ մարտի 19). «Corey Stoll & Brian d'Arcy James Join Steven Spielberg's 'West Side Story'». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation.
- ↑ N'Duka, Amanda (2019 թ․ ապրիլի 16). «Steven Spielberg's 'West Side Story' Sets Sharks/Jets Chorus Including Riff & Rosalia». Deadline. Los Angeles, California: Penske Media Corporation.
- ↑ Culwell-Block, Logan (2019 թ․ մայիսի 17). «Jeanine Tesori and Gustavo Dudamel Join Music Staff of Spielberg-Helmed West Side Story Movie». Playbill. New York City: Playbill, Inc.
- ↑ Wiseman, Andreas (2019 թ․ հունիսի 17). «'West Side Story': First Look At The Jets & The Sharks In Steven Spielberg's Musical Update». Deadline. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Beckerman, Jim. "West Side Story movie set going up in Paterson ahead of filming", North Jersey Record, July 3, 2019; Kuperinsky, Amy. "Spielberg's West Side Story headed to Newark as production readies Paterson set. Feel pretty yet?", NJ.com, August 2, 2019; and "Spielberg’s West Side Story continues filming in Essex County", News12.com, September 10, 2019
- ↑ Parker, Ryan. "Spielberg's West Side Story Wraps, New Photos From Set Shared", The Hollywood Reporter, October 2, 2019; and Peck, Justin. "That’s a wrap, 9.27.2019", Instagram, September 27, 2019
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վեսթսայդյան պատմություն (ֆիլմ, 2021)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսթսայդյան պատմություն (ֆիլմ, 2021)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Շեքսպիրի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռիմեյք ֆիլմեր
- Սթիվեն Սփիլբերգի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 2021 ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Գրաքննված ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր