Jump to content

Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում (1962)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունիսի 22, 1962
Վայր, ,  Ֆրանսիա
ՉվերթAF117
Թռիչքի վայրՕռլիի օդանավակայան
Վերջնական կետՍանտյագո
Զոհվածներ113 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19620622-0
Օդանավ
ԱվիաընկերությունԷյր Ֆրանս
Կենդանի մնացած0
Քարտեզ
Քարտեզ

1962 թվականի հունիսի 22-ին՝ ուրբաթ, Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Air France ընկերության Բոինգ 707-328 օդանավը, որի արդյունքում զոհվել է 113 մարդ։ Խոշորագույն ավիավթարն է Գվադելուպայում։

F-BHST (գործարանային՝ 18247, սերիական՝ 274) համարով Բոինգ 707-328-ը թողարկվել էր 1962 թվականին Beoing ընկերության կողմից և փետրվարի 23-ին իրականացնում էր իր առաջին թռիչքը։ Նրա չորս տուրբոշարժիչները Pratt & Whitney JT4A սերիայի էին։ Մարտի 9-ին օդանավը տրվել էր ֆրանսիական Air France ընկերությանը[1][2]։

Ինքնաթիռն իրականացնում էր Փարիզից Սանտիագո AF117 չվերթը Լիսաբոնում, Սանտա-Մարիայում, Պուենտ-ա-Պիտերում, Լիմայում, Կարակասում և Բոգոտայում միջանկյալ կանգառներով։ Սանտա-Մարիայից թռիչքից հետո Բոինգում գտնվում էին 10 անձնակազմի անդամներ և 103 ուղևորներ[1]։

Գվադելուպայում գիշեր էր և կատաղի ամպրոպ, ամպամածության բարձրությունը կազմում էր 300 մետր, իսկ տեսանելիությունը՝ 10 կիլոմետր։ Օդանավակայանում չէր աշխատում նաև VOR-ը։ Օդանավակային մոտենալիս անձնակազմը շարժահաղորդ ռադիոկայանո�� զեկուցեց թռիչքը 5 000 ֆուտ (մետավորապես 1520 մետր) բարձրության վրա, որից հետո կատարելով վայր��ջքը, շրջադարձ կատարեց դեպի արևելք։ Ամպրոպի պատճառով ռադիոկողմնացույցը սկսեց ցույց տալ ոչ ստույգ ցուցումներ։ Արդյունքում անձնակազմը սխալմամբ կարծեց, որ ինքնաթիռը մտել է վայրէջքագիծ, չնայած իրականում գտնվում էր 15 կիլոմետր արևմուտք[1][3]։

Ժամը 04:03-ին իջնող Բոինգն օդավակայանից մոտավորապես 25 հեռավորության վրա 427 մետր բարձրության վրա մխրճվում է Դեսե համայնքում գտնվող Դոս-դ'Էն (ֆր.՝ Dos d'Âne) լեռանը և պայթում։ Օդանավում գտնվող բոլոր 113 մարդիկ զոհվում են։ Մեկ ամսվա ընթացքում սա Air France ընկերության 707-րդի արդեն երկրորդ վթարն էր (նախորդը եղել էր հունիսի 3-ին)։ Բացի այդ, վթարը նշանակելիորեն գցեց Պուենտ-ա-Պիտրեում միջազգային օդանավակայանի բացման էյֆորիան։ Սա 2013 թվականի խոշորագույն ավիավթարն էր Գվադելուպայում[1][3]։

Հետաքննությունը բարդանում էր նրանով, որ Բոինգի վրա տեղադրված չէին ինքնագրիչներ։ Արդյունքում վթարի ճշգրիտ պատճառը պաշտոնապես չի հաստատվել[3]։ Հիմնական վարկածներն էին՝ անձնակազմին եղանակային պայմանների մասին ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրումը, օդանավակայանի VOR չաշխատելը, ինչպես նաև ռադիոկողմնացույցի խափանումը ամպրոպից առաջացած խանգարումների պատճառով[1]։

Հայտնի ուղևորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաստին Կատայե (ֆր.՝ Justin Catayée) - ֆրանսիական քաղաքական գործիչ, Գվինեայի Սոցալիստական կուսակցություն հիմնադիր։

Հիշողություն աղետի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին աղետի 40-ամյակի առթիվ վթարի վայրում տեղադրվել է հուշատախտակ։ Պահպանվել են նաև ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ[4]։

2013 թվականի դրությամբ դեռևս գոյություն ունի AF117 չվերթը, բայց իրականացնում է Փարիզ-Շանհայ ուղերթը և ինքնաթիռը Բոինգ 777 է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Aircraft accident Boeing 707-328 F-BHST Pointe-à-Pitre-Le Raizet Airport (PTP)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  2. «F-BHST - Boeing 707-328 - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Mysterious crash in Guadeloupe» (անգլերեն). This Day in History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. «Dos d'Ane - La Stèle» (ֆրանսերեն). Balades et écosystèmes de Guadeloupe. 5 septembre 2010. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  5. «Air France (AF) #117». Отслеживание полётов. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.